-
09.04.2017|
21:54
Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել:
-
09.04.2017|
21:53
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի այցը չեղարկելու որոշումը:
-
09.04.2017|
21:52
Իրանի նախագահ Հասան Ռոհանին զանգահարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և վերահաստատել Թեհրանի աջակցությունը Սիրիայի կառավարությանը:
-
09.04.2017|
21:51
Այսօր Հարավային Օսիայում նախագահական ընտրություններ են և Վրաստանից անջատված այդ շրջանի անվանափոխության հանրաքվե:
-
09.04.2017|
21:50
Եգիպտական Տանտա քաղաքի եկեղեցում Ծաղկազարդի տոնի առթիվ մատուցվող պատարագի ժամանակ ռումբի պայթյունից 21 մարդ զոհվել է, 50-ը` վիրավորվել, հաղորդում է եգիպտական հեռուստատեսությունը:
-
09.04.2017|
21:46
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Մար Գրգես և Ալեքսանդրիայի Սրբ․ Մարկոս եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների կապակցությամբ, որոնք տասնյակ անմեղ մարդկանց կյանք են խլել։
-
09.04.2017|
21:31
Երևանի ավագանու ընտրությունները մնացին խորհրդարանական ընտրությունների «փլատակների» տակ: Ընդամենը երկու կուսակցություն և մեկ դաշինք են հավակնում մասնակցել քաղաքային նոր իշխանության ձևավորման գործընթացին:
-
09.04.2017|
16:33
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր արտահերթ նիստ է գումարել` ամփոփելով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
-
09.04.2017|
15:57
Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այս տարի տոնախմբելու է ապրիլի 9-ին: Տոնը տարիներ առաջ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել է մանուկների օրհնության օր: Հայոց բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության կարգ:
-
09.04.2017|
15:56
«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններին՝ ասված է դաշինքի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունում, որը հրապարակել է նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։